00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:21
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:20
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Победа под Полтавой: почему Северная война продолжалась?
15:04
23 ր
Исторический ликбез
Полтавская битва: как русские шведов разгромили
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:19
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ի և Չեռնոգորիայի արտգործնախարարությունների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

© Photo : official site of MFA of RA Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։ - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2022
Բաժանորդագրվել
Պոդգորիցայում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ։
ԵՐԵՎԱՆ 13 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Հայաստանի պատվիրակությունը գլխավորել են ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, Չեռնոգորիաինը՝ երկկողմ հարաբերությունների, տնտեսական և մշակութային դիվանագիտության գլխավոր տնօրենության գլխավոր տնօրեն Չեդոմիր Ֆուշտիչը։ ՀՀ պատվիրակության կազմում է եղել նաև Չեռնոգորիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը (նստավայրը՝ Պրահա)։
Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման որևէ պայմանավորվածություն չկա. ՀՀ ԱԳՆ
Կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու հնարավորությունները, տնտեսական կապերի աշխուժացմանը, առևտրաշրջանառության ծավալների մեծացմանն ուղղված գործնական քայլերը։

Ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։

Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարությունում հայկական պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև ՆԱՏՕ-ի և անվտանգության քաղաքականության հարցերով գլխավոր տնօրեն Վլադիմիր Վուչինիչի հետ։ Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։
Նույն օրը ՀՀ պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Չեռնոգորիայի նախագահի խորհրդական Թամարա Բրայովիչի հետ։ Անդրադարձ է կատարվել բարձր մակարդակով քաղաքական երկխոսության հաստատման կարևորությանը, ինչպես նաև երկկողմ միջպետական հարաբերությունների խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակին։
Լրահոս
0