ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Ղազախստանում կորոնավիրուսի «ստելս-օմիկրոն» շտամ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է Ղազախստանի առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը։
«Ըստ այս տարվա ապրիլ-մայիսի ՊՇՌ սկրինինգի արդյունքների՝ երկրում հաստատվել է կորոնավիրուսի տարբեր շտամների շրջանառություն, բոլոր մարզերում հայտնաբերվել է BA.1` «օմիկրոն» շտամ (98.6%), այդ թվում BA.2` «ստելս-օմիկրոն» (36,7%)»,- հայտնումէ գործակալությունը։
Ղազախստանի առողջապահության նախարարությունը նաև նշում է, որ ՊՇՌ սքրինինգի արդյունքների հաստատումը կավարտվի մայիսի վերջին։