ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզում ուշագրավ դեպք է տեղի ունեցել. հարսը սկեսրայրի ննջասենյակից 10 միլիոն դրամ, ոսկյա զարդեր է գողացել և տվել մորը։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը։
Գողության մասին հաղորդում են տվել մայիսի 12-ին. Վաղաշեն գյուղի բնակիչներից մեկը ոստիկանության Մարտունու բաժնին հայտնել է, որ 2021 թ. հոկտեմբերի 2-ից այս տարվա ապրիլի 24-ն ընկած ժամանակահատվածում հարսը և նրա մայրը իր առանձնատան ննջասենյակի պահարանից պարբերաբար գողացել են 10 միլիոն դրամ և 3 ոսկյա մատանի:
Կասկածվողները բերման են ենթարկվել Մարտունու բաժին, որտեղ 22-ամյա հարսը տվել է խոստովանական բացատրություն` ասելով, որ գումար է գողացել և 2 ոսկյա մատանի, մեկ ոսկյա խաչ։ Հարսի 48-ամյա մայրը նույնպես տվել է խոստովանական բացատրություն և հայտնել, որ փողը ծախսել է, իսկ ոսկյա զարդերը` վաճառել: