ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Երկրաշարժ է գրանցվել Շորժա գյուղից 2 կմ հյուսիս ընկած հատվածում, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Մայիսի 13-ին, տեղական ժամանակով ժամը 18:57-ին (Գրինվիչի ժամանակով մայիսի 13-ին, ժամը 14:57-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.52⁰ և արևելյան երկայնության 45.27⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Շորժա գյուղից 2 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 2․4 մագնիտուդով երկրաշարժ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում և Շորժա գյուղում` 2-3 բալ ուժգնությամբ:
Նշենք, որ մայիսի 10–ին էլ Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտում էր 5 բալանոց երկրաշարժ գրանցվել։