Արոնյանը Grand Chess Tour-ի առաջատարներից է. նա կխաղա ադրբեջանցի Մամեդյարովի հետ

Լևոն Արոնյան. Արխիվային լուսանկար
Grand Chess Tour շարքի առաջին մրցաշարի մրցանակային ֆոնդը 350 հազար դոլար է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Grand Chess Tour շարքի Superbet Chess Classic մրցաշարի նախավերջին տուրում:
Արոնյանը պարտիան ոչ ոքի է ավարտել համաշխարհային շախմատային թագի հավակնորդ, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի հետ: Հայ գրոսմայստերը վաստակել է 5 միավոր և առաջվա պես առաջին տեղը կիսում է ամերիկացի գրոսմայստեր Ուեսլի Սոյի հետ:
Մայիսի 14-ին կայանալիք վերջին տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա ադրբեջանցի Մամեդյարովի հետ:
Մրցաշարում Լևոն Արոնյանից բացի հանդես են գալիս ևս 9 գրոսմայստերներ՝ Ալիռեզա Ֆիրուզջան (Ֆրանսիա), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Ռիխարդ Ռապորտը (Հունգարիա), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Շախրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Լենյեր Դոմինգեսը (ԱՄՆ), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա) և Բոգդան-Դանել Դյակը (Ռումինիա):
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 350 հազար դոլար, որից հաղթողը կստանա 100 հազար դոլարը:
Superbet Chess Classic. Արոնյանը շարունակում է առաջատար լինել
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 1-ից Լևոն Արոնյանը չի խաղում ՀՀ դրոշի տակ, նա ներկայացնում է ԱՄՆ-ն: