Մարիուպոլի բնակիչ Ալեքսանդրը պատմել է խաղաղ քաղաքացիների բնակիչների նկատմամբ իրագործված հանցագործությունների մասին։
«Ապրիլի 2-ի գիշերը «Ազովը» բնակիչներին դուրս հանեց նկուղներից, բնակարաններից։ Ասացին, որ մինչև գիշերվա ժամը 4-ը մարդ չմնա, իսկ առավոտյան ժամը 5-ին ուշացողներին գնդակահարեցին»,- ասել է նա։
Նրա խոսքով` դիպուկահարի կրակոցներից դպրոցի մոտ մահացել են մի կին և դժվարությամբ շարժվող, հաշմանդամություն ունեցող մի քաղաքացի, որը չի հասցրել մուտքից դուրս գալ գումարտակի սահմանած ժամկետում։
«Ալլա Վոլոշինային սպանեցին դպրոցի մոտ գտնվող 37 տնից, իսկ կաղ ժամագործին գնդակահարեցին․ նա հազիվ էր քայլում հենակներով»,- պատմել է Ալեքսանդրը։
Ապրիլի 3-ին Ազգային գումարտակը տանկերով և ականանետներով սկսել է գնդակոծել բազմահարկ բնակելի շենքերը։
Երբ Ալեքսանդրը փորձել է վերադառնալ իր բնակարան, շենքի մուտքն ականապատված է եղել։
Հիշեցնենք` ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ապրիլի 21-ին Կրեմլում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ասել էր, որ Մարիուպոլն ազատագրվել է ՌԴ ԶՈւ-ի և Դոնեցկի ուժերի կողմից։