Ի՞նչ կլինի, եթե կնոջ դեմքը երևա. խիստ սահմանափակումներ Աֆղանստանում

Աֆղանստանում իշխող «Թալիբան» շարժման ղեկավարությունը արգելել է կանանց բաց դեմքով դուրս գալ փողոց։
Sputnik
Աֆղանստանի ավելի քան 14 միլիոն կանայք հանրային վայրերում պետք է հայտնվեն այնպիսի հագուստով, որն ամբողջությամբ կթաքցնի մարմինն ու դեմքը, միայն աչքերի հատվածում փոքրիկ ցանցապատ հատված կլինի։
Արգելքը խախտելու դեպքում կանանց փողոցում ուղեկցող տղամարդը կամ տղամարդիկ կդատապարտվեն բանտարկության, տուգանքի և կզրկվեն աշխատանքից։
Աֆղանստանում արգելել են կանանց բժշկի գնալ առանց տղամարդկանց ուղեկցության
Այն, ինչ կատարվում է Աֆղանստանում, ոմանք անվանում են «գենդերային խտրականություն»։
Նշենք, որ դեռ անցած տարեվերջին էր կանանց արգելվել փողոց դուրս գալ առանց տղամարդկանց ուղեկցության։
Թալիբները երաժշտության ձայնի պատճառով հարձակվել են հարսանքավորների վրա ու կրակ բացել
1 / 12

Կապույտ փարաջաներով կանայք

3 / 12

Խնդիրն այնքան դեմքը ծածկելը չէ, որքան այն, որ աֆղան կանայք վերջնականապես զրկվում են գումար վաստակելու կամ հասարակական ոլորտում աշխատելու հնարավորությունից։

7 / 12

Այն, ինչ կատարվում է Աֆղանստանում, ոմանք անվանում են «գենդերային խտրականություն»։

10 / 12

Կանայք կարող են աշխատել միայն առողջապահական կամ կրթական հաստատություններում։

12 / 12

Եթե հասարակական վայրերում կնոջ դեմքը երևա, ապա նրա տղամարդ խնամակալին սպառնում է տուգանք, բանտարկություն և աշխատանքից ազատում։

Թալիբներն արգելել են երաժշտություն միացնել մեքենաներում և տեղափոխել առանց հիջաբի կանանց