ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը կալանավորվել է

ՀՅԴ-ական երիտասարդին վերջին օրերին կալանավորեցին դեռ 2020-ի նոյեմբերին տեղի ունեցած դեպքերի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը մեկ ամսով կալանավորվել է։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Բենիկ Գալստյանը։
Նշենք, որ Գերասիմ Վարդանյանը մեղադրվում է 2020-ի նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում` զանգվածային անկարգություններ կազմակերպելու և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար: Նրան այս օրերին բողոքի ակցիաների ընթացքում են ձերբակալել և ազատ էին արձակել։

«Դատավոր Դավիթ Արղամանյանը որոշեց մասնակի բավարարել քննիչ Սուրեն Նավոյանի միջնորդությունը. Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կիրառվեց 1 ամիս ժամկետով կալանավորումը։ Գերասիմի վրա դա ունի զրո ազդեցություն` նա ոնց պայքարել, այդպես էլ շարունակելու է իր պայքարը»,- գրել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ Գերասիմ Վարդանյանի խափանման միջոց է ընտրվել 60 միլիոն ՀՀ դրամ գրավը։ Փաստաբանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր` գրավի գումարը չեն վճարել, քանի որ այդքան գումար, բնականաբար, չունեն։