Արարատ Միրզոյանը Դուշանբեում հանդիպում կունենա Ջեյհուն Բայրամովի հետ

ԱԳՆ մամուլի խոսնակի տրամադրած տեղեկատվության համաձայն` հանդիպումը կլինի եռակողմ` Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր մեկնում է Դուշանբե` մասնակցելու մայիսի 12-13-ին նախանշված ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը` Դուշանբեում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի, Սերգեյ Լավրովի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Ադրբեջանը ՀՀ–ին հարաբերությունների կարգավորման 5 կետից բաղկացած առաջարկ է արել. Բայրամով
Նախարար Միրզոյանը հանդիպումներ կանցկացնի նաև ԱՊՀ երկրների գործընկերների հետ։