ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Բողոքի ավտոերթի մասնակիցներին ոստիկանությունը թույլ չտվեց մտնել Հանրապետության հրապարակ։
Ավտոերթի մասնակիցները հրապարակ չկարողացան հասնել ինչպես Վազգեն Սարգսյան փողոցով, այնպես էլ Ամիրյանով։
Ոստիկանությունը պարեկային ավտոմեքենաներով արգելափակել է դեպի հրապարակ տանող ճանապարհները` Շահումյան հրապարակ–Վազգեն Սարգսյան խաչմերուկը և Ամիրյան–Զաքյան խաչմերուկը։
Ոստիկանությունն ընդդիմադիրների ավտոերթի առաջ փակել է նաև Աբովյան–Արամի խաչմերուկը։
Ընդդիմությունն այսօր ժամը 12։00-ից Երևանում ավտոերթեր է անցկացնում 4 տարբեր ուղղություններով։ Տրանսպորտային միջոցներին ամրացված են Հայաստանի և Արցախի դրոշները։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։