Թուրքիան F-16 կործանիչների համար ռադարներ և հրթիռներ մատակարարելու հարցում է ուղղել ԱՄՆ-ին

F-16 կործանիչ
Որպեսզի Թուրքիայի հարցումը հաստատվի, ամերիկացի կոնգրեսականների մեծամասնությունը պետք է կողմ քվեարկի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Թուրքիան F-16 կործանիչների համար 400 մլն դոլարի հրթիռներ և ռադարներ մատակարարելու հարցում է ուղարկել ԱՄՆ–ին։ Տեղեկությունը հայտնում է Wall Street Journal-ը։
«Հարցումը կներկայացվի Կոնգրեսի հաստատմանը։ Որպեսզի Թուրքիայի հարցումը հաստատվի, ամերիկացի կոնգրեսականների մեծամասնությունը պետք է կողմ քվեարկի»,– գրում է թերթը։
ԱՄՆ նախագահի վարչակազմը ոչ պաշտոնական հայտարարությամբ դիմել է Կոնգրեսի երկու պալատների առանցքային առաջնորդներին, որպեսզի Թուրքիայի հարցումը ընդունվի։
Թուրքիան F-16 կործանիչների ձեռքբերման հարցը լուծելու հույս ունի
Պարբերականի տվյալներով՝ թուրք և ամերիկացի պաշտոնյաները պնդել են, որ F-16-ի վաճառքը կարող է օգնել թուլացնել երկու դաշնակիցների միջև առկա բազմամյա լարվածությունը և կանխել Թուրքիայի մերձեցումը Ռուսաստանի ու Չինաստանի հետ:
ԱՄՆ-ն ավելի վաղ Թուրքիային պաշտոնական ծանուցում էր ուղարկել Անկարայի կողմից ռուսական C-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով վերջինիս F-35 նորագույն կործանիչների մատակարարումների ծրագրից հանելու մասին: ԱՄՆ-ն չեղարկել էր F-35-ի մասին համատեղ հուշագիրը Թուրքիայի հետ՝ այն ստորագրելով F-35 նախագծի մնացած յոթ գործընկերների՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի և Նորվեգիայի հետ:
ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամներ «կանաչ լույս» են վառել Թուրքիային F-16 կործանիչներ մատակարարելու համար