ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik. Սոչիում 12-ամյա աղջկան հոշոտած շների տիրոջը մեղադրանք է առաջադրվել անզգուշությամբ մահ պատճառելու համար, տղամարդը ձերբակալվել է, հաղորդում է ՌԴ Քննչական կոմիտեի կայքը:
ՔԿ-ի տեղեկատվության համաձայն՝ 12-ամյա շախմատիստուհին, որը Սոչիի Լոո Ավան մրցումների էր եկել Սարատովից, Լոո ավանում մտել է մի հողատարածք, որը ոչ բոլոր կողմերից է ցանկապատով շրջափակված եղել, և որի տերը յոթ խոշոր հովվաշուն է պահել, որոնք ազատ տեղաշարժվում էին այդ տարածքում: Շների ոհմակը հարձակվել է աղջկա վրա, ստացած վնասվածքներից աղջիկը մահացել է։
ՔԿ-ն նաև քրեական գործ է հարուցել առողջարարական-կրթական կենտրոնի և առողջարանային-հանգստյան համալիրի ղեկավարության կողմից ոչ պատշաճ որակի ծառայություններ մատուցելու փաստի առթիվ (ՌԴ ՔՕ 238-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ կետով):