ՌԴ զինվորականները Խերսոնի բնակիչներին ավելի քան 10 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել։
Առաջին հերթին հղիներն ու տարեցներն են օգնություն ստացել։
Արկղերում եղել է մակարոնեղեն, հացահատիկ, շաքարավազ, արևածաղկի յուղ, պահածոյացված միս ու ձուկ:
ՌԴ զինվորականները թխվածքաբլիթներ և կոնֆետներ են հյուրասիրել երեխաներին։
Մարտի 2-ից ի վեր Ռուսաստանն Ուկրաինա է ուղարկել ավելի քան 12,9 հազար տոննա մարդասիրական օգնություն՝ առաջին անհրաժեշտության իրեր, սննդամթերք և դեղորայք: