Մի քիչ կտաքանա. եղանակի տեսություն

Երեկոյան Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 11-ին առանձին շրջաններում, 12-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Ինչպես հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, մայիսի 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին արևմտյան է՝ 3-6 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը մայիսի 11-14-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում մայիսի 11-12-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում մայիսի 11–ի գիշերը եղել է 7-9 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +20....+22 աստիճան։