Կալինինգրադում Հաղթանակի օրվա նախօրեին ահաբեկչություն է կանխվել․ ՌԴ ԱԴԾ

Sputnik
Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության նախապատրաստման և պայթուցիկ նյութերի ապօրինի պատրաստման հոդվածով։
Կալինինգրադում «Աջ սեկտորի» կողմնակից է ձերբակալվել (կազմակերպությունն արգելված է Ռուսաստանում), որը ահաբեկչություն էր նախապատրաստում Հաղթանակի օրվա նախօրեին, հայտնում է ՌԴ ԱԴԾ-ի Հանրային կապերի կենտրոնը:
«Կալինինգրադ քաղաքում ձերբակալվել է արգելված «Աջ սեկտոր» ծայրահեղական կազմակերպության կողմնակից, Ռուսաստանի քաղաքացի, որը Հաղթանակի օրվա տոնակատարության նախօրեին ահաբեկչական գործողություն էր ծրագրել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության զորամասերից մեկի զինծառայողների նկատմամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Քննությունը ենթադրում է, որ ահաբեկչությունից հետո նա պատրաստվում էր մեկնել Ուկրաինա՝ ՌԴ Զինված ուժերի դեմ մարտական գործողություններին մասնակցելու համար։
Ձերբակալվածի տանն առգրավել է ինքնաշեն պայթուցիկ սարք՝ խոցող տարրերով, ինչպես նաև «Աջ սեկտոր» խորհրդանշաններով իրեր։