Հրդեհ և փլուզում թուրքական Բուրսայում. տեղում աշխատում են փրկարարները

Փլուզման հետևանքով առևտրի կենտրոնի այցելուները խուճապի մատնված դուրս են վազել շենքից։
Sputnik
Հրդեհ է բռնկվել Բուրսայի առևտրի կենտրոններից մեկում (Թուրքիա)։ Հրդեհի հետևանքով փլվել է առաստաղը, հայտնում է Hurriyet-ը։
Դեպքի վայր են ժամանել հրշեջների, փրկարարների, բժիշկների և ոստիկանների խմբեր:
Նշվում է, որ փլուզման հետևանքով առևտրի կենտրոնի այցելուները խուճապի մատնված դուրս են վազել շենքից: Կենտրոնի մուտքերն այժմ արգելափակված են։
Թուրքիայում կրկին հրդեհ է, այս անգամ՝ «Դալաման» օդանավակայանի մոտ
Զոհերի և տուժածների մասին առայժմ տեղեկություններ չկան:
Սակայն արտակարգ ծառայությունների աշխատակիցները զննում են տարածքը՝ պարզելու համար, թե արդյոք այնտեղ տուժածներ չկան։