Դատարանը ընդդիմության առաջնորդին պարտավորեցրել է 2 հազար դոլար վճարել Էրդողանին

Բարոյական վնասի փոխհատուցման հայցը քննվել է Անկարայի թիվ 31 առաջին ատյանի քաղաքացիական դատարանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Դատարանը Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդական-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին պարտավորեցրել է 30 հազար թուրքական լիրա (մոտ 2 հազար դոլար) բարոյական փոխհատուցում վճարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին։
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շահել է 30 հազար թուրքական լիրայի չափով բարոյական վնասի փոխհատուցման հայցը, որը նա ներկայացրել էր ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ»,-ասվում է հոդվածում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացրած և Անկարայի առաջին ատյանի 31-րդ քաղաքացիական դատարանում քննված բարոյական վնասի փոխհատուցման հայցով Քեմալ Քըլըչդարօղլուն դատապարտվել է 30 հազար լիրայի չափով բարոյական վնասի փոխհատուցման՝ 2021 թվականի մարտի 23-ի և մարտի 30-ի իր ելույթների համար։