Վանաձոր քաղաքի 43-ամյա բնակիչը, ներկայանալով իբրև Հարկային ծառայության աշխատակից, քաղաքի տարբեր վաճառակետերից գումարներ է շորթել:
Ոստիկանությունը բացահայտել է խարդախության ամբողջ մեխանիզմը։ Այսպես` քաղաքացին նախապես ճշտել է տվյալ խանութի սեփականատիրոջ անունը, հեռախոսով խոսելով մտել խանութ ու ձևացրել, թե նրա հետ է խոսում։ Ապա ներկայացել է որպես Հարկային ծառայության աշխատակից ու սեփականատիրոջ անունից վաճառողից փող վերցրել:
Մայիսի 5-ին Բազումի քրեական հետախույզները կասկածվողին հայտնաբերել ու բերման են ենթարկել բաժին:
Խարդախության տասից ավելի դրվագների հանգամանքները քննությամբ պարզվում են: