ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. 88 տարեկան հասակում երկարատև հիվանդության հետևանքով մահացել է Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը:
Տեղեկությունն «Ուկրաինական լուրեր»-ին հայտնել է ընտանիքի աղբյուրը։
Նշենք, որ 2021 թվականի հունիսին հաղորդվել էր, որ Կրավչուկը սրտի վիրահատության պատճառով բաց է թողել Ռադայի հանդիսավոր նիստը Սահմանադրության օրվա առթիվ:
Կրավչուկն Ուկրաինայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1991–1994 թվականներին։ 1994–2006 թվականներին նա եղել է Ուկրաինայի Ռադայի պատգամավոր։