Գյումրիում հայտնաբերվել են մոր ու որդու դիեր

Ահազանգը ստացվել է մայիսի 9-ին, ժամը 23:20-ի սահմաններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Մայիսի 9-ին, ժամը 23:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Համլետ Սարգսյան 4-րդ նրբանցքի տներից մեկում բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին, տեղեկացնում է Shamshyan. com-ը։
Դեպքի վայր են օպերաատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Գյումրու թիվ 48/1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները, բացելով տան դուռը, այնտեղ հայտնաբերել են 2 դի:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը: Կայքի տեղեկություններով՝ մահացածները մայր ու որդի են, մորը հայտնաբերել են միջանցքում, իսկ որդուն՝ ննջասենյակում: