Երևանի մետրոյի գնացքներից մեկում ծուխ է նկատվել. ուղևորներին իջեցրել են

Երևանի մետրո. Արխիվային լուսանկար
Գիծ է դուրս բերվել նոր գնացք՝ երթևեկության գրաֆիկը վերականգնելու նպատակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Երևանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարան երկրորդ գծով ժամանած երեք վագոնանի գնացքի վագոններից մեկում նկատվել է ծուխ։ Տեղեկությունը հայտնում է մետրոպոլիտենի կայքը և հավելում, որ ծուխը նկատվել է այսօր, ժամը 17:00-ի սահմաններում։
Գնացքի խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։

Տեղեկացվում է, որ գնացքային կարգավարի հրահանգով ուղևորներին իջեցրել են, և գնացքը տեղափոխվել է Էլ․հավաքակայան (Դեպո)։

Անմիջապես գիծ է դուրս բերվել նոր գնացք՝ գծում երթևեկության գրաֆիկը վերականգնելու նպատակով։
Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարության համար։