Որոշ շրջաններում կարկուտի հավանականություն կա. եղանակի տեսություն

Կոտայք. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 9-10-ը, 11-ի ցերեկը, 12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ը։
Մայիսի 9-12-ն առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 11-ի գիշերը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավարևելյան է՝ 3-6 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում մայիսի 9-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 11-ի գիշերը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում մայիսի 9–ի գիշերը եղել է 7-9 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +17....+19 աստիճան։