«Սուրենյան գուզե ջնջել մզի». Սյունիքի մարզի Ծղուկ գյուղում առատ ձյուն է տեղացել. տեսանյութ

Հետևորդներից ոմանք հումորային, ոմանք էլ քաղաքական մեկնաբանություններ են գրել։
Sputnik
ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում նոր տեսանյութ է հրապարակել, որում առատ ձյուն է տեղում։
«Անցած գիշեր` Սյունիքի մարզի Ծղուկ գյուղում»,–տեսանյութին կից գրել է նա։
Նրա էջի հետևորդները ինչպես հումորային, այնպես էլ քաղաքական մեկնաբանություններ են գրել։
««Սուրենյան գուզե ջնջել մզի»,«Լաոն զարթնել ու զուլում է անում»,«Կներեք, մոտավոր ե՞րբ սպասենք գարնանը», «Մարտը իրեն դեկտեմբերի տեղն էր դրել,մայիսն էլ իրեն մարտի տեղն է դրել»»,–գրել են նրանք։
Նշենք, որ օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` ՀՀ տարածքում առաջիկա օրերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: