Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները Մոսկվայում մասնակցել են «Անմահ գնդի» երթին` նվիրված Հաղթանակի 77–ամյակին։ Այն մեկնարկել է «Բելոռուսսկայա» կայարանի տարածքից։
Երթի հայ մասնակիցները պարել են հայկական ազգային քոչարի պարը։ Նույն քոչարին 1945 թվականին հայկական 89-րդ Թամանյան դիվիզիայի զինվորները պարել են գրավված Ռեյխստագի պատերի տակ։
Հայկական 89-րդ գվարդիական դիվիզիան՝ գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանի հրամանատարությամբ, ԽՍՀՄ բոլոր ազգային կազմավորումներից միակ է եղել, որն անցել է ամբողջ պատերազմը և մասնակցել Բեռլինի գրոհին։