Ռուս խաղաղապահները զորահանդես են անցկացրել Արցախի Հանրապետության իրենց ռազմաբազայում։ Տեսանյութը հրապարակել է զորախմբի Telegram ալիքը։
«Մենք միշտ կհիշենք, թե ինչպիսի անհավանական գնով է ձեռք բերվել մեր հայրերի ու պապերի մեծ հաղթանակը, տոկունությունը, հայրենասիրությունը և ճակատներում մարտնչողների անմնացորդ խիզախությունը։ Նրանք անխոնջ աշխատել են թիկունքում՝ հանուն հայրենիքի ազատության ու անկախության»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Զորահանդեսից բացի տեղի է ունեցել «Անմահ գնդի» երթը։