ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. 44–օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի շրջանի գյուղերից մեկում «Ուրալ» մակնիշի բեռնատար է շրջվել։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով երկրի ՆԳ նախարարությանը։
Նշվում է , որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 6–ին։
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։