Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի ու ՔՊ–ականների ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր

Վարչապետը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հայրենիքի համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Վարչապետ Փաշինյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին
Վարչապետի աշխատակազմից տեղեկանում ենք, որ Փաշինյանը Եռաբլուր է այցելել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ։ Փաշինյանի հետ Եռաբլուր են այցելել նաև ՔՊ–ական պատգամավորները։
ՀՀ վարչապետ Փաշինյանը, ՀՀ նախագահ ՎահագնԽաչատուրյանն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ Եռաբլուր են այցելել
Վարչապետը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Հիշեցնենք, որ Փաշինյանը այսօրվա իր ուղերձում շեշտել էր, որ Արցախն ու Հայաստանը կանգնած են լրջագույն մարտահրավերների առաջ։