Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Եռաբլուրում

Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Եռաբլուրում
30 տարի առաջ այս օրը լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ ազատագրվեց Շուշի քաղաքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել հայրենիքի ազատության և անկախության համար նահատակված հերոսների հիշատակին։ Տեղեկությունը հայտնում է երրորդ նախագահի գրասենյակը։
«Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ 1992 թվականի մայիսի 8-ը Շուշիի ազատագրման օրն է։