Ռուս զինվորականները «Բաստիոն» առափնյա հրթիռային համալիրի հաշվարկով Սև ծովի ափերից արձակված երկու՝ բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացրել են ուկրաինական զինված ուժերի օբյեկտները:
Ղրիմում տեղակայված «Բաստիոն» հրթիռային համալիրից իրականացվել է ուկրաինական ռազմական օբյեկտների ուղղությամբ «Օնիքս» երկու գերձայնային թևավոր հրթիռների արձակումը: Կադրերում երևում է, թե ինչպես են հրթիռները կրակում ուղղահայաց վերև, ապա, մի փոքր բարձրություն հավաքելով, կտրուկ շրջվում և շարժվում դեպի թիրախը՝ արագորեն արագություն հավաքելով։
ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ անցած գիշեր ռուսական զորքերը ոչնչացրել են Ուկրաինայի 24 ռազմական օբյեկտներ, այդ թվում ՝ «Օսա-ԱԿՄ» հրթիռային համալիրը, ԶՈւ 11 հենակետեր, հինգ պահեստներ՝ վառելիքաքսուքային նյութերով: Ռուսական ՀՕՊ միջոցները նաև ուկրաինական չորս անօդաչու թռչող սարք են խոցել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 74-րդ օրը։