Քրիշտիանու Ռոնալդուի կինը ցույց է տվել նորածին դստերը և գաղտնազերծել նրա անունը

Քրիշտիանու Ռոնալդուն և նրա կինը՝ մոդել և պարուհի Ջորջինա Ռոդրիգեսը
Հայտնի ֆուտբոլիստն ու նրա կինը երեխայի համար շատ հետաքրքիր անուն են ընտրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ Հայտնի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի կինը՝ մոդել և պարուհի Ջորջինա Ռոդրիգեսը, նորածին դստեր մի քանի լուսանկարներ է տեղադրել «Ինստագրամում» և բացահայտել փոքրիկի անունը։
Ամուսինները որոշել են նորածին դստերն անվանել Բելլա Էսմերալդա, որը թարգմանաբար նշանակում է գեղեցիկ զմրուխտ։
Հրապարակված լուսանկարում աղջնակը գեղեցիկ ու մեղմ ժպտում է։
Զույգի երկրպագուները փոքրիկի լուսանկարը հաճոյախոսություններով ու բարեմաղթանքներով են ողողել։
Հիշեցնենք, որ ապրիլի կեսերին ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն կրկին հայր է դարձել. զույգը սպասում էր երկվորյակների լույս աշխարհ գալուն, սակայն ծննդաբերության ժամանակ տղան մահացավ։
Ավելի վաղ դստեր հետ լուսանկար էր հրապարակել երջանիկ հայրը՝ այն վերնագրելով «Հավերժական սեր»։