ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի օրվան ընդառաջ, այսօր Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է Մոսկվայի Պոկլոննայա լեռան Հաղթանակի թանգարան: Տեղեկությունը հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է Մոսկվայի Պոկլոննայա լեռան Հաղթանակի թանգարան
Դեսպան Հարությունյանին ուղեկցել են ՌԴ տարբեր կառույցներում ՀՀ լիազոր ներկայացուցիչները և դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները։
«Վաղարշակ Հարությունյանը և դեսպանատան աշխատակիցները ծաղիկներ են խոնարհել հուշահամալիրի տարածքում անմար կրակի մոտ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհվածների»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հաղթանակի թանգարանի տնօրեն Ալեքսանդր Շկոլնիկի ուղեկցությամբ դեսպանի գլխավորած պատվիրակությունը շրջայց է կատարել ցուցասրահներում, ծանոթացել թանգարանի մշտական ցուցադրությանը:
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է Մոսկվայի Պոկլոննայա լեռան Հաղթանակի թանգարան
Սգո սրահում դիվանագիտական ներկայացուցչության անունից ծաղկեպսակ են դրել «Վիշտ» արձանախմբի մոտ։