ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը փորձեց բերման ենթարկել ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին։
Նա իրազեկման երթի էր մասնակցում «Դիմադրություն» շարժման անդամների հետ և այդ պահին նա Հաղթանակի կամրջից դեպի Արգիշտի փողոց տանող հատվածում էր։
Հիշեցնենք` Վալերի Օսիպյանը 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների բողոքի ակցիաների ժամանակ հանդես էր գալիս որպես ընդդիմության հետ գլխավոր բանակցող։ Փաշինյանը՝ գալով իշխանության, նրան նշանակեց ՀՀ ոստիկանապետ։
2019 թվականի սեպտեմբերի 18-ին նա հեռացվեց աշխատանքից և նույն օրը նշանակվեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական։ Մի քանի օր անց` 2019-ի հոկտեմբերի 8-ին, նա ազատվեց նաև խորհրդականի պաշտոնից։