ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik. Երևանում այս գիշեր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 31–ամյա քաղաքացի է մահացել, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Տեղեկացվում է, որ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է մայիսի 6-ին, ժամը 06։30-ին։ Հայտնել են, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ե․, ծնված 1991 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել սյանը և վնասել հարակից պահեստամասերի խանութի ապակին (մոտ 6 քմ):
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին: