Ռուսաստանի հրթիռային զորքերը «Տոչկա-Ու» համալիրի երկու կայան են ոչնչացրել․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը վերջին օրվա տվյալներն է հայտնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Ռուսաստանի հրթիռային զորքերը ոչնչացրել են «Տոչկա-Ու» հրթիռային համալիրի տրանսպորտային-լիցքավորման մեքենան։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Հրթիռային զորքերը գիշերվա ընթացքում խոցել են ԶՈւ-ի կառավարման երկու կետ, կրակային դիրքում հրետանային մարտկոց, ինչպես նաև երկու արձակման կայանք և «Տոչկա-Ու» տակտիկական հրթիռային համալիրի մեկ տրանսպորտային լիցքավորման մեքենա», - ասել է Կոնաշենկովը:
Կոնաշենկովը թվարկել է, որ Ռուսաստանի Զինված ուժերի հրետանին գիշերվա ընթացքում ոչնչացրել է 32 ուկրաինական կառավարման կետ, հինգ պահեստ, ավելի քան 600 ազգայնական ու 61 միավոր տեխնիկա:
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օդային բազավորման բարձր ճշգրտության հրթիռները ոչնչացրել են Կիրովոգրադի շրջանում ավիացիոն տեխնիկան «Կանատովո» ռազմական օդանավակայանում, Նիկոլաև քաղաքում զինամթերքի խոշոր պահեստ և ուկրաինական ռազմական տեխնիկայի վառելիքի պահեստ», - ասել է գեներալը:
Ռուսաստանի տասնյակ քաղաքների հայկական համայնքներն օգնություն են ուղարկել Դոնբաս
Բացի այդ, խոցվել է Ուկրաինայի 17-րդ առանձին տանկային բրիգադի կառավարման առաջնային կետը, կենդանի ուժի ու ռազմական տեխնիկայի կենտրոնացման չորս շրջան, ինչպես նաև Կրամատորսկի շրջանում ռազմական օդանավակայանում ռազմատեխնիկական գույքի երկու պահեստ:
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական ու բանակային ավիացիան գիշերվա ընթացքում խոցել է կենդանի ուժի և ուկրաինական ռազմական տեխնիկայի կենտրոնացման 93 շրջան», - նշել է Կոնաշենկովը:
Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 149 ինքնաթիռ, 112 ուղղաթիռ, 726 անօդաչու թռչող սարք, 288 զենիթահրթիռային համալիր:
Ոչնչացվել են 2834 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 325 կայանքներ, 1306 դաշտային հրետանի ու ականանետ, ինչպես նաև 2646 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա: