Մերձմոսկվայում սպանության գործով որոնում են Թուրքիայի քաղաքացուն

ՌԴ ոստիկանություն
Քննիչներն ու քրեագետները զննել են դեպքի վայրը, հարցաքննվել են վկաներ ու ականատեսներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի - Sputnik. Ձերժինսկիում խանութի մոտ մի տղամարդուն մահացու հարվածներ են հասցրել, հարուցվել է քրեական գործ սպանության հոդվածով։Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է մերձմոսկովյան քննչական կոմիտեի ղեկավարի ավագ օգնական Օլգա Վրադին։
«37-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1 - ին մասով», - ասել է նա:
Քննության տվյալներով՝ մայիսի 2-ին Ձերժինսկիի մթերային խանութի մոտ հանցագործը դանակի մի քանի հարված է հասցրել մի տղամարդու, որը, չնայած հասած օգնությանը, հիվանդանոցում մահացել է:
Քննիչներն ու քրեագետները զննել են դեպքի վայրը, հարցաքննվել են վկաներ ու ականատեսներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Պարզվում են տեղի ունեցածի դրդապատճառներն ու հանգամանքները։
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը, ենթադրյալ մարդասպանը կարող է լինել Թուրքիայի քաղաքացի, նրան փնտրում են:
Հանցագործության վայրում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են կատարվածը։ Տելեգրամ-ալիքներում արդեն հայտնվել է այդ տեսագրությունը։ Կադրերում երևում է, թե ինչպես է մի տղամարդ դանակով հարձակվում մեկ այլ տղամարդու վրա, բազմաթիվ հարվածներ հասցնում նրան։ Գետնին ընկած տղամարդուն պաշտպանելու են շտապում մի կին և ևս երկու տղամարդ։ Սակայն արդեն վիրավորում ստացած տղամարդուն փրկել չի հաջողվում։