Բավրայի մոտ կրկին երկրաշարժ է եղել

Երկրաշարժը զգացվել է Շիրակի ու Լոռու մարզերի մի քանի բնակավայրերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի - Sputnik. Մայիսի 4-ին, տեղական ժամանակով ժամը 02:43-ին (Գրինվիչի ժամանակով մայիսի 3-ին, ժամը 22:43-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․2 մագնիտուդով երկրաշարժ:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Աշոցք, Սիզավետ, Ղազանչի, Թավշուտ և Սարագյուղ, ինչպես նաև Լոռու մարզի Պաղաղբյուր և Մեծավան գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:
Հիշեցնենք, որ Բավրայի մոտ 2 երկրաշարժ էր գրանցվել նաև մայիսի 2-ին։