ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Այսուհետ ՀՀ առողջապահության նախարարությունը COVID-19-ի վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակի շաբաթը մեկ, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ կորոնավիրուսի նոր դեպք չի արձանագրվել, և նման որոշում է կայացվել` հաշվի առնելով երկրում համաճարակային իրավիճակի կայունացումը։
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին օրերին միանիշ թվերով էր փոխվում, իսկ վերջին մեկ օրում մնացել է նույնը։ Կորոնավիրուսից մահվան դեպքեր նույնպես վերջին շրջանում հազվադեպ են արձանագրվում։