Ռոզա Լինն ու Մալենան կատարել են եվրատեսիլյան «Euphoria» երգի «քավր» տարբերակը

Sputnik
«Մանկական Եվրատեսիլ-2021»-ի հաղթող Մալենան և «Եվրատեսլի-2022»-ի հայաստանյան պատվիրակ Ռոզա Լինը միասին երգել են շվեդ երգչուհի Լորինի «Euphoria» («էյֆորիա») երգը։
Այդ երգով Լորինը հաղթել է «Եվրատեսիլ-2012»-ում։
Մալենայի և Ռոզայի կատարումը հրապարակվել է «Armenia In Eurovision» («Հայաստանը Եվրատեսիլում») ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2022»-ը նախանշված է Իտալիայում մայիսի 10-14-ը: Ռոզա Լինը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչի օրը՝ մայիսի 10-ին, 17-րդ համարի ներքո:
«Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը ելույթ է ունեցել Իսրայելում