Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների հաշվարկների աշխատանքի տեսանյութը:
«Հատուկ ռազմական գործողության ընթացքում «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների մարտական աշխատանքների կադրերը»,- վերնագրված է Telegram-ում հրապարակված ՊՆ հաղորդագրությունը:
Կադրերում «Իսկանդեր-Մ» համալիրի ստեղծումն է, ապա նաև հրթիռի արձակումը։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ Օդեսայի շրջանում «Օնիքս» հրթիռներով ռազմական օդանավակայանում ԱՄՆ-ից ու Եվրոպայի երկրներից բերված զենքի պահեստ է ոչնչացվել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 68-րդ օրը։