ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նախատեսում է այս շաբաթ հեռախոսով բանակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարը ասել էր, որ մշտական կապի մեջ է իր ռուս գործընկերոջ հետ։
«Այս շաբաթ ես ծրագրում եմ բանակցություններ վարել պարոն Պուտինի հետ»,- հայտնել է Էրդողանը լրագրողներին. գրում է ՌԻԱ Նովոստին։
Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Անկարայում կամ Ստամբուլում կոնկրետ քայլեր կձեռնարկվեն՝ ուկրաինական խնդրի կարգավորման համար։
Հիշեցնենք, որ Անկարան բազմիցս հայտարարել է ռուս-ուկրաինական բանակցություններում միջնորդ լինելու իր պատրաստակամության մասին։ Մինչդեռ Թուրքիայում ռուս-ուկրաինական պատվիրակությունների առաջին հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունները ի կատար չեն ածվում։ Մոսկվան նշել է, որ Կիևն ամեն կերպ ձգձգում է բանակցությունները։