Թբիլիսիում հորդառատ անձրևը ջրհեղեղի պատճառ է դարձել

Հորդառատ անձրևից հետո հեղեղվել են Թբիլիսիի առափնյա տարածքն ու փողոցները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Հորդառատ անձրևը հեղեղել է Վրաստանի մայրաքաղաքը, հեղեղվել են Թբիլիսիի առափնյա հատվածն ու փողոցները, համապատասխան կադրերը հեռարձակում են վրացական հեռուստաընկերությունները, տարածում են սոցցանցերի օգտատերերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Քաղաքում տեղատարափ անձրը սկսվել է շաբաթ երեկոյան։ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունն ու քաղաքապետարանը դեռ տեղեկատվություն չեն հրապարակել ստեղծված իրավիճակի հետևանքների մասին։
Օդերևութաբանները եկող շաբաթվա ընթացքում ողջ Վրաստանում առատ անձրև են կանխատեսում: