Սարդարապատից Երևան հասած ընդդիմադիրները Հաղթանակի կամրջի վրա յարխուշտա էին պարում

Sputnik
Սարդարապատից Երևան հասած «Դիմադրություն» շարժման անդամները «Հաղթանակ» կամրջի վրա յարխուշտա ու քոչարի էին պարում։
Նրանք նաև եռագույնով ծխագլաններ վառեցին, ծածանում էին Հայաստանի և Արցախի դրոշները։
Հիշեցնենք՝ «Դիմադրություն» շարժման անդամները Հայաստանի 4 տարբեր մարզերից երթեր էին սկսել դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկել է ապրիլի 25-ին` Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ է մեկնարկել նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը սկիզբ է առել Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից։
Ժամը 16-ին բոլորը հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում՝ հանրահավաքի։