Մարիուպոլում «Ազովստալի» հարակից տարածքներից ևս 40 մարդ է դուրս եկել

Բոլոր տարհանվածներին տեղավորել են Բեզիմյաննոյե գյուղի վրանային ճամբարում։
Sputnik
Փախստականների երեք ավտոբուս դուրս է եկել Մարիուպոլի «Ազովստալից» ու կոմբինատին հարող տարածքից: ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ նրանք 40 հոգի են՝ 18 տղամարդ, 14 կին, 8 երեխա։
Բոլոր տարհանվածներին տեղավորել են Բեզիմյաննոյե գյուղի վրանային ճամբարում, տարհանմանը հետևել են ԿԽՄԿ-ի ու ՄԱԿ-ի աշխատակիցները:
Դրանից հետո շարասյունը շարժվել է Նովոազովսկի ուղղությամբ։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Մարիուպոլի «Ազովստալ» կոմբինատի (որտեղ շրջափակված են ուկրաինացի գրոհայինները) հարևանությամբ գտնվող տներից ապրիլի 30-ին 46 խաղաղ բնակիչ է դուրս եկել: