ՀՀԿ-ականների՝ Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկից մեկնարկած երթը հասավ Ֆրանսիայի հրապարակ

Հանրապետականներին շենքերից ողջունում էին քաղաքացիները՝ այդպիսով իրենց աջակցությունը ցույց տալով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամները և երթի մյուս մասնակիցները «Stop Նիկոլ» ցուցապաստառով Երևանի Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկից հասան Ֆրանսիայի հրապարակ։
Նրանք վանկարկում էին «Հայե՛ր, միացե՛ք», «Առանց Նիկոլ Հայաստան»։
ՀՀԿ-ականների՝ Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկից մեկնարկած երթը հասավ Ֆրանսիայի հրապարակ։
Հնչում է «Նժդեհի երգը», քաղաքացիները` ի նշան աջակցության, պատուհաններից ծափահարում ու ողջունում են երթի մասնակիցներին։
Հիշեցնենք՝ ընդդիմությունը ժամը 16-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է անցկացնելու։