Հայաստանի շրջանների զգալի մասում անձրև կգա. եղանակի տեսություն

Անձրևային եղանակ
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` անձրևները կուղեկցվեն ամպրոպով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Այսօր Հայաստանի շրջաններ զգալի մասում անձրև և ամպրոպ է սպասվում։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ին և 2-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:
Եղանակի կանխատեսում
Մայիսի 1-ի ցերեկը անձրև կգա նաև Երևանում։ Կեսօրին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի 22-24, գիշերը` 12-14 աստիճան տաքության սահմանում։