Երևանում բողոքի ակցիա իրականացնողները փողոցները փակել են աղբամաններով և նստարաններով

Sputnik
Ընդդիմության մասնակիցները սկսել են արգելափակել փողոցները և վրաններ տեղադրել Երևանի Ֆրանսիայի հրապարակում: Այս համապատկերում Հայաստանի վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը կատարում էր «Իմ անունն Արցախ է, ես չեմ հանձնվում» ստեղծագործությունը:
Հիշեցնենք՝ Երևանի Ֆրանսիայի հրապարակում ընթանում է ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը. պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Բողոքի ակցիաներն ու երթերը մայրաքաղաքում սկսվել են ապրիլի 17-ից։
«Դիմադրություն» շարժման անդամները Հայաստանի 4 տարբեր մարզերից նաև երթեր էին սկսել դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկել էր ապրիլի 25-ին` Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ էր մեկնարկել նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը մեկնարկել էր Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից։