Ինչպես է հրթիռ արձակում «Իսկանդերը». ՌԴ ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել

Sputnik
Ռուսաստանի զինված ուժերը հատուկ գործողության ընթացքում շարունակում են բարձր ճշգրտության հրթիռային զենքով հարվածներ հասցնել Ուկրաինայի զինված ուժերի ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների և մարտական տեխնիկայի ուղղությամբ:
ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի կադրեր է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես են զինվորականները ստուգում «Իսկանդերը» և գործարկում այն։
ՌԴ ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում ուկրաինական 18 ԱԹՍ են խոցել․ ՌԴ ՊՆ
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 66-րդ օրը։