Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան մահացավ. պաշտոնական հաղորդագրություն է տարածվել

Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան զրուցում է լրագրողների հետ
Երկու օր առաջ իտալական ԶԼՄ-ները հայտնել էին գործակալի մահվան մասին, ինչը նույն օրը Ռայոլան անձամբ էր հերքել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. 54 տարեկանում մահացել է Իտալացի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան։ Տեղեկությունը հրապարակվել է նրա Twitter-յան էջում։
Հունվարին լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Ռայոլան վերակենդանացման բաժանմունքում է, թոքերի հետ կապված խնդիրներ ունի։ Հունվարի 12-ին Corriere dello Sport–ը հայտնել էր, որ գործակալին շտապ վիրահատել են, սակայն ավելի ուշ նրա մամուլի ծառայությունից ասել էին, որ Ռայոլան սովորական բուժզննում է անցել:
Ապրիլի 28-ին Il Messaggero–ն գրեց, որ ֆուտբոլային գործակալը մահացել է։ Նույն օրը Ռայոլան անձամբ հերքեց այդ լուրը։
«Անսահման տխրությամբ հայտնում ենք, որ մահացել է աշխարհի ամենահոգատար ֆուտբոլային գործակալը։ Մինոն մինչև վերջ պայքարեց նույն ջանասիրությամբ, որով բանակցություններ էր վարում՝ պաշտպանելով խաղացողներին», - ասված է Twitter-յան հայտարարության մեջ։
Ռայոլան աշխատել է ֆուտբոլիստներ Պոլ Պոգբայի («Մանչեսթեր Յունայթեդ»), Ջանլուիջի Դոնարումայի, Նեյմարի (երկուսն էլ՝ «ՊՍԺ»), Էրլինգ Հոլանդի (Դորտմունդի «Բորուսիա»), Զլատան Իբրահիմովիչի («Միլան»), Հենրիխ Մխիթարյանի («Ռոմա») հետ։