Երևանում «այո՛» ասացին Ռուսաստանին

Sputnik
Երևանում հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված համերգ կայացավ: Ակցիան ուղղված էր ռուսական մշակույթն արգելող քաղաքականության դեմ։ Կազմակերպիչները նշեցին, որ հայ ժողովուրդն այսօր պատրաստ է սատարել Ռուսաստանին՝ ուս ուսի պայքարելով ռուսատյացության դեմ։
Հավաքվածները պաստառներ էին բերել «Բարեկամությունը չես արգելի», «Միասին ենք 30 տարի», «Ընկերներ միշտ և ընդմիշտ», «Մեր նպատակներն ու արժեքներն ընդհանուր են» գրություններով։
«Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ երբ հայ ժողովուրդը ռուս ժողովրդի հետ միասին է, նա հաղթում է, ուժեղ է»,– ասաց «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ․ հանուն նոր միության» շարժման համահիմնադիր Հայկ Բաբուխանյանը։
Նա կոչ արեց միշտ հիշել մեծագույն հայերի՝ Իսրայել Օրու, Հովհաննես Թումանյանի, Անդրանիկ Օզանյանի և այլոց կոչերը, որոնք խոսում էին ռուս ժողովրդի հետ բարեկամության անհրաժեշտության մասին։ Բացի այդ, երկու ժողովուրդները ընդհանուր քրիստոնեական արժեքներ ունեն։
1 / 9

Մարդիկ եկել էին Հայաստանի և Ռուսաստանի դրոշներով

2 / 9

Հավաքվածները պաստառներ էին բերել «Բարեկամությունը չես արգելի», «Միասին ենք 30 տարի», «Ընկերներ միշտ և ընդմիշտ», «Մեր նպատակներն ու արժեքներն ընդհանուր են» գրություններով

3 / 9

Հայկ Բաբուխանյանը

4 / 9

Համերգի ընթացքում ելույթ ունեցան ինչպես հայկական, այնպես էլ ռուսական խմբեր

5 / 9

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը

6 / 9

Երգիչ Մհեր Արմենիան

7 / 9

Համերգ Ստեփան Շահումյանի անվան հրապարակում

8 / 9

Ելույթ ունեցավ նաև «Ռոսիա» համույթը

9 / 9

«Զարթոնք» պարային համույթի ելույթը

Բաբուխանյանը նշեց, որ Ռուսաստանը հիմա դժվարին իրավիճակում է, քանի որ ստիպված է պաշտպանել ոչ միայն Դոնբասի և Ղրիմի իրավունքները, այլև առհասարակ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը։
«Մենք միասին ենք, մենք ճիշտ ուղու վրա ենք։ Մենք ոչ միայն ժողովուրդ ենք, որ ստանում է օգնություն, պաշտպանություն, աջակցություն, այլ նաև այն ժողովուրդն ենք, որը պատրաստ է նույն շարքում կանգնել մեր դաշնակցի հետ և աջակցել։ Ռուսատյացության տարածումը վտանգավոր ճանապարհ է։ Մենք այստեղ ենք, որ «ո՛չ» ասենք նացիզմին ու մարդատյացությանը, և «այո՛»՝ հայ-ռուսական բարեկամությանը։ Մենք միասին ենք եղել դարերով։ Վստահ եմ, որ մեր երկրի, հայ ժողովրդի, Արցախի ապագան լինելու է ռուս ժողովրդի հետ․ լինելու է ինքնիշխան Հայաստան և Արցախ»,– ասաց նա։
Համերգի ընթացքում ելույթ ունեցան ինչպես հայկական, այնպես էլ ռուսական խմբեր։ Համույթներից մեկը «Բերդ» պարեց։