Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենա է այրվել

ՃՏՊ
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, շրջվել ու բռնկվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Երևան-Մեղրի ավտոճանապարհին` Մարմարաշենի կամրջի մոտակայքում, մեքենա է այրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի վերաբերյալ ահազանգ է ստացել ապրիլի 30-ին` ժամը 07։09-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Խ․ Խ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. վարորդներից մեկը տեղում մահացել է
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդն ու ուղևորներն ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով, այնուհետև ավտոմեքենան բռնկվել է:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:28-ին, մարվել՝ 07:49-ին: Ավտոմեքենան այրվել է:
Տավուշում UAZ-ն ընկել է ձորը. վարորդի դին գտել են մեքենայից 300մ հեռավորության վրա